ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում
Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում է այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց դասընթաց՝
ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՆՎՃԱՐ
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից իրականացվում է 2000 մասնակցի համար «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթաց, որը հնարավորություն է տալու`
-
ծանոթանալ համակարգչային գիտությունների հիմունքների հետ
-
հաղորդել C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ
-
ձևավորել կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ
-
զարգացնել ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն
2000
64000
10+
ՈՒՍԱՆՈՂ
ԺԱՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԵՏ
Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ

Ո՞վ կարող է մասնակցել
Ծրագրին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած այն ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:
Մասնակցության պայմաններ
Մասնակցի անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
Ուսումնական ծրագիր
Ծրագրի մասնակիցները մանրամասն կծանոթանան՝ համակարգչային գիտությունների հիմունքներին, երկուական համակարգերին, ծրագրի կատարման պրոցեսներին, փոփոխականներին, պրիմիտիվ տիպերին, օպերատորներին, ցիկլերին, ֆունկցիաներին, զանգվածներին, ալգորիթմների բարդություններին, սորտավորման ալգորիթմներին, Input Parsing-ին, բազմաչափ զանգվածներին և Debugging-ին:
Դասընթացի ավարտին ուսանողը կունենա ստորև սահմանված գիտելիքները և հմտությունները՝
-
Խորությամբ կհասկանա ծրագրավորման բազային գործիքները և կկարողանա կիրառել դրանք գործնական առաջադրանքներում
-
Կտիրապետի ցիկլերի տեսակներին և օպերատորներին
-
Կկարողանա աշխատել ֆունկցիաներով և ստեղծել ֆունկցիաներ
-
Կկարողանա գործողություններ կատարել միաչափ և երկչափ զանգվածների հետ
-
Կհասկանա ալգորիթմների բարդության գաղափարը
Դասընթացի ավարտին ուսանողների գիտելիքների ստուգում
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։
Արդյունքների ամփոփում
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝
-
ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 50% և ավելի միավորի դեպքում)
-
մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 50%-ից ցածր միավորի դեպքում)
Ընթացակարգ՝ 4-քայլ
-
Հավաստիանալ, որ Դուք հանդիսանում եք ծրագրի շահառու
-
Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
-
Հանձնել առցանց թեստ՝ (Փորձնական թեստի նմուշը կարող եք տեսնել այստեղ)
-
Դրական արդյունքի դեպքում կապ կհաստատվի մասնակցի հետ և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ
Ծրագրին մասնակցելու համար ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գրանցվել կայքում սույն հղմամբ, որից հետո Դուք հնարավորություն կստանաք մասնակցել ԻՐԱԿԱՆ թեստին։
Դասընթացի ձևաչափ
-
Տեսական մասում ենթադրում է համակարգչային գիտությունների հիմունքների և մասնավորապես՝ C++ ծրագրավորման լեզվի բազային թեմաների ուսուցանում և դրանց կիրառությունների վերհանում -
Գործնական մասը ներառում է ինքնուրույն և խմբային կիրառական նախագծեր, տարբեր բնույթի խնդիրներ, առաջադրանքներ և տնային հանձնարարություններ
Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու է www.ejudge.ru համակարգը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։
ՊԱՐԶ և ԹԱՓԱՆՑԻԿ ՄՈԴԵԼ
Քայլ 1
Քայլ 2
Քայլ 3
Քայլ 4
Ծանոթանալ պայմաններին
Լրացնել գրանցման թերթիկը
Հանձնել առցանց քննական թեստ
Մասնակցել հարցազրույցին
ՄԻԱՑԻ՛Ր ԱՅՍ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ
ԴԱՐՁԻ՛Ր ԹՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԻ ՄԱՍՆԻԿԸ
Ծրագրին մասնակցելու համար լրացրե՛ք ստորև ներկայացված հայտադիմումը
ԿԻՍՎԻ՛Ր ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ